04.05.2018 17:23

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Կոմիտասի մասնաճյուղը իրադարձություններից ելնելով՝ կվերսկսի հաճախորդների սպասարկումը երկուշաբթի օրվանից՝ մայիսի 7-ից: Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, բանկի մնացած մասնաճյուղերը գործում են ըստ ստանդարտ աշխատանքային գրաֆիկի:
Մայիսի 3-ին՝ ժամը 14:19-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Երևանի Կոմիտաս մասնաճյուղի վրա (հասցե՝ Կոմիտաս պողոտա 3): Ոստիկանության և անվտագնության ծառայություն մատուցող ընկերության աշխատողների օպերատիվ գործողությունների արդյունքում հարձակումը կասեցվել է: Ավազակային հարձակումն իրականացրած անձը բերման է ենթարկվել: Նա բանկի հաճախորդ չի հանդիսանում:
«Բանկն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում ավազակային հարձակման ժամանակ իրենց ծառայողական պարտականություններն իրականացնելիս զոհված անվտանգության ծառայություն մատուցող ընկերության աշխատակցի և ոստիկանի ընտանիքներին ու հարազատներին: Բանկի աշխատակազմը նաև շուտափույթ ապաքինում է մաղթում անվտանգության ծառայություն մատուցող ընկերության՝ վիրավորում ստացած աշխատակցին: Բանկը մեծապես գնահատում է նրանց անձնազոհությունը՝ աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունն ապահովելու համար և շնորհակալություն է հայտնում նաև հոգացավ քաղաքացիներին իրենց օժանդակության համար», - նշված է տարածած հաղորդագրությունում:
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստանը հայտնում է Կոմիտասի մասնաճյուղի գործունեության վերսկսման ժամկետների մասին
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ