Վիլեն Խաչատրյան թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում նկատվում է կապիտալի արտահոսք. տնտեսագետ

10.06.2016 18:46

Հայաստանում նկատվում է կապիտալի արտահոսք. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում նկատվում է կապիտալի արտահոսք, որը կարող է երկարաձգվել ապրիլի սկզբին ղարաբաղյան հակամարտության սրման հետևանքով, ուրբաթ լրագրողներին ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Նրա խոսքով, այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով` Հայաստանում օտարերկրյա ներդրումները, այդ թվում` ուղիղ օտարերկրյա ներդրումները զգալիորեն նվազել են:

ԱՎԾ-ի տվյալներով, 2016 թ.-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա համախառն ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 1 699,4 մլն դրամ` 2015 թ.-ի առաջին եռամսյակի 60 171,8 մլն դրամի դիմաց: Ընդ որում, 2016 թ.-ի հունվար-մարտ ամիսներին օտարերկրյա ուղիղ ներդրումների զուտ հոսքերը կազմել են մոտ 14,9 մլրդ դրամ` 35,3 մլրդ դրամի դիմաց:

Դիտումներ: 1667

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանում նկատվում է կապիտալի արտահոսք. տնտեսագետ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
21.02.2020