վճարային ցանց թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են բանկային գործարքներ իրականացնել Telcell վճարային ցանցով

11.07.2017 12:49

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են բանկային գործարքներ իրականացնել Telcell վճարային ցանցով

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերն այսուհետ հնարավորություն ունեն օգտվել բանկային գործարքների ճկուն և ժամանակակից գործիքից, որի հնարավորությունը ընձեռում է Telcell վճարային ցանցը՝ իր ավելի քան 1500 տերմինալներով Երևանում և Հայաստանի մարզերում:

Բանկի մամուլի հաղորդագրության համաձայն, ծառայությունը ներառում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վարկի մարում, ինչպես նաև հաշվի, ավանդի, քարտի համալրում առցանց ռեժիմում՝ առանց ժամային սահմանափակման: TelCell վճարային համակարգի միջոցով վճարումների իրականացումը բավականին պարզ է և մատչելի: Վճարումից անմիջապես հետո բջջային հեռախոսահամարին ուղարկված SMS ծանուցումը կհավաստի վճարման փաստը:

Երկուշաբթի - շաբաթ օրերին ժամը 09:00-18:00 կատարված վճարումները տեղ կհասնեն անմիջապես, իսկ կիրակի և ոչ աշխատանքային օրերին ու ժամերին կատարված վճարումները՝ հաջորդ աշխատանքային օրը 9:01-ից սկսած:

Դիտումներ: 3861

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են բանկային գործարքներ իրականացնել Telcell վճարային ցանցով

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
08.04.2020