ՑՆՑՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ վարչապետը ֆինանսական շուկայում լուրջ ցնցումներ չի սպասում

29.12.2014 20:15

ՀՀ վարչապետը ֆինանսական շուկայում լուրջ ցնցումներ չի սպասում

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ֆինանսական շուկայում լուրջ ցնցումներ չի սպասում։

«Լուրջ տատանումներ և ցնցումներ չեն լինի։ ԿԲ–ն, որը պատասխանատու է դրամավարկային քաղաքականության համար, կիրականացնի բոլոր անհրաժեշտ աշխատանքները, և կառավարությունը կօգնի այդ հարցում», – երկուշաբթի ասել է վարչապետը ԶԼՄ–ների ներկայացուցիչների ամանորյա ընդունելության համար։

Հոկտեմբերին համաշխարհային միտումների հիման վրա Հայաստանի արտարժույթի շուկայի իրավիճակը սկսվեց փոխել, դրամը սկսեց արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ Դեկտեմբերի 17-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը աճեց 36,86 կետով և կազմեց 527,20 դրամ $1 համար` թարմացնելով 10-ամյա առավելագույն ցուցանիշը։ Փորձագետների կարծիքով` փոխարժեքի նման կտրուկ բարձրացման վրա առաջին հերթին ազդեցին արտաքին գործոնները, որոնք պայմանավորված էին Հայաստանի գործընկեր երկրներում տիրող իրավիճակով, որտեղ գրանցված է տնտեսության անկում և ազգային արժույթի արժեզրկում, մասնավորապես` ռուսական շուկայում։

Դիտումներ: 2008

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀՀ վարչապետը ֆինանսական շուկայում լուրջ ցնցումներ չի սպասում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Հայաստանի ֆինանսական համակարգը կրկին ապացուցեց ցնցումներին դիմակայելու իր ունակությունը. ԿԲ նախագահ

27.12.2014 14:44

Հայաստանի ֆինանսական համակարգը կրկին ապացուցեց ցնցումներին դիմակայելու իր ունակությունը. ԿԲ նախագահ

Հայաստանի ֆինանսական համակարգը բազմիցս ապացուցել է և տարեվերջին կրկին ապացուցեց ցնցումներին դիմակայելու իր ունակությունը, նախօրեին հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ամանորի ավանդական ընդունելության ժամանակ։

Դիտումներ: 2186

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանի ֆինանսական համակարգը կրկին ապացուցեց ցնցումներին դիմակայելու իր ունակությունը. ԿԲ նախագահ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
15.12.2019