ՑՈՒՑԱԿ թեմյով բոլոր նորությունները

ՌԴ–ում ստեղծվում է այն բանկերի ցուցակը, որոնց հետ կկարողանան աշխատել պետական ընկերությունները

30.05.2014 12:19

ՌԴ–ում ստեղծվում է այն բանկերի ցուցակը, որոնց հետ կկարողանան աշխատել պետական ընկերությունները

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆինանսների նախարարությանը և Կենտրոնական բանկին հանձնարարել է ռազմավարական ընկերությունների ֆինանսների վերահսկողության խստացման առաջարկություններ նախապատրաստել, ուրբաթ հայտնում է «Վեդոմոստի» թերթը։

Մասնավորապես, ծրագրվում է հաստատել բանկերի փակ ցուցակը, որոնց հետ կկարողանան աշխատել պետական ընկերությունները` բացել հաշիվներ, կատարել բանկային գործառնություններ, դեպոզիտներ տեղադրել։ Այդպիսի կառույցների կարգավորման ևս մեկ քայլ էլ կդառնա մինչև տարեվերջ պետական ընկերությունների և պետական կորպորացիաների կողմից գանձապետական ծառայության ստեղծումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Թերթի զրուցակիցներից մեկի խոսքով` բանկերի թվի սահմանափակման քայլի նպատակն է պաշտպանել խոշոր պետական ընկերությունները ֆինանսական կորուստներից տնտեսական պատժամիջոցների և լիցենզիաների շարունակական ետկանչի դեպքում։ -0-

Դիտումներ: 723

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՌԴ–ում ստեղծվում է այն բանկերի ցուցակը, որոնց հետ կկարողանան աշխատել պետական ընկերությունները

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ՌԴ ԿԲ–ն համակարգային նշանակության բանկերի ցուցակը կարող է հրապարակել 2014 թ.–ի սկզբին

07.11.2013 19:33

ՌԴ ԿԲ–ն համակարգային նշանակության բանկերի ցուցակը կարող է հրապարակել 2014 թ.–ի սկզբին

ԿԲ–ն մտադիր է համակարգային նշանակության ռուսական բանկերի ցուցակին միանալու համար անհրաժեշտ չափանիշները հրապարակել այս տարեվերջին – հաջորդ տարեսկզբին։ Այս մասին, ելույթ ունենալով բանկիրների հետ հանդիպմանը, ասել է Ռուսաստանի բանկի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Սիմանովսկին, հաղորդում է Банки.ру–ի թղթակիցը։

Դիտումներ: 906

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՌԴ ԿԲ–ն համակարգային նշանակության բանկերի ցուցակը կարող է հրապարակել 2014 թ.–ի սկզբին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.06.2022