ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ԿԲ–ն 0,25 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` դարձնելով 7,5 տոկոս

11.02.2014 19:09

ՀՀ ԿԲ–ն 0,25 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` դարձնելով 7,5 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել 0,25 տոկոսային կետով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7,5 տոկոսի մակարդակում, հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` 2014թ. հունվարին արձանագրվել է 2.8% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը հունվարի վերջին կազմել է 5.5%՝ համընկնելով իր տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանի հետ: Վերջին ամիսներին գնաճը նվազել է սպասվածից ավելի արագ տեմպերով՝ պայմանավորված նախանշվածից ցածր տնտեսական ակտիվությամբ և հիմնական պարենային ապրանքների միջազգային գների նվազմամբ:

Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կշարունակի նվազել և հատկապես երրորդ եռամսյակում կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ՝ պայմանավորված 2013թ. հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման ազդեցության վերացմամբ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ–ն 0,25 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` դարձնելով 7,5 տոկոս

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ԵԿԲ. Կիպրոսն աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու իրավունք ունի

18.03.2013 16:50

ԵԿԲ. Կիպրոսն աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու իրավունք ունի

Կիպրոսն իրավունք ունի փոփոխություններ կատարել հանգստյան օրերին Եվրախմբի հետ համաձայնեցված ֆինանսական օգնության ծրագրում, բայց այն պայմանով, որ նրա սեփական ավանդը տնտեսությունը փրկելու գործում չի կրճատվի, երկուշաբթի հայտարարեց Եվրոպայի կենտրոնական բանկի կառավարիչների խորհրդի անդամ Յորգ Ասմուսենը, ում մեջբերում է France Press գործակալությունը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ԵԿԲ. Կիպրոսն աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու իրավունք ունի

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ՀՀ ԿԲ-ն մի շարք փոփոխություններ է կատարել ֆինանսական ինստիտուտների հաշվառման և լիցենզավորման կարգում

04.05.2011 15:18

ՀՀ ԿԲ-ն մի շարք փոփոխություններ է կատարել ֆինանսական ինստիտուտների հաշվառման և լիցենզավորման կարգում

ՀՀ ԿԲ-ն մի շարք փոփոխություններ է կատարել ֆինանսական ինստիտուտների հաշվառման և լիցենզավորման կարգում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ-ն մի շարք փոփոխություններ է կատարել ֆինանսական ինստիտուտների հաշվառման և լիցենզավորման կարգում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024