ՔԵՄԵՐՈՆ թեմյով բոլոր նորությունները

Քեմերոնը զգուշացրել է, որ նոր ֆինանսական ճգնաժամ է մոտենում

17.11.2014 14:14

Քեմերոնը զգուշացրել է, որ նոր ֆինանսական ճգնաժամ է մոտենում

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային տնտեսությանը նոր գլոբալ ֆինանսական ճգնաժամ է սպառնում, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Բրիսբենում կայացած G20-ի գագաթնաժողովի ավարտից հետո լույս տեսած հոդվածում, որը հրապարակվել է The Guardian թերթի կայքում:

«Աշխարհին ծնկի բերած ֆինանսական ճգնաժամից վեց տարի հետո համաշխարհային տնտեսության հեռակառավարման վահանակի վրա կրկին կարմիր լույսեր են առկայծում», - գրում է Բրիտանիայի վարչապետը, հաղորդում է Vestifinance.ru-ն՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Երբ ես Բրիսբենում հանդիպեցի «քսանյակի» գագաթնաժողովի համաշխարհային առաջնորդների հետ, խնդիրներն ակնհայտ էին», -նշում է նա: «Եվրագոտին գտնվում է հնարավոր անկման երրորդ ալիքի եզրին՝ գործազրկության բարձր ցուցանիշով, անկման աճով և գների նվազման իրական ռիսկով: Զարգացող երկրները, որոնք ճգնաժամից դուրս գալու առաջին փուլերում համաշխարհային աճի լոկոմոտիվներն էին, դանդաղեցնում են դինամիկան»:

Դիտումներ: 81068

Բաժիններ՝ anticrisis.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Քեմերոնը զգուշացրել է, որ նոր ֆինանսական ճգնաժամ է մոտենում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
09.12.2019