ՔԵՐԻ թեմյով բոլոր նորությունները

Քերիի` Սիրիայի վերաբերյալ հայտարարությունից հետո ԱԽՏ բորսաները տարբեր ուղղությամբ են բացվել

27.08.2013 11:45

Քերիի` Սիրիայի վերաբերյալ հայտարարությունից հետո ԱԽՏ բորսաները տարբեր ուղղությամբ են բացվել

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները օգոստոսի 27–ի առուվաճառքները սկսել են տարբեր ուղղություններով, պատճառը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի` Սիրիայի վերաբերյալ հայտարարությունն է, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225-ն նվազել է 0,62 տոկոսով` մինչև 13551,75 կետ: Հարավկորեական KOSPI–ն աճել է 0,04 տոկոսով` մինչև 1888,53 կետ։ Ավստրալիական S&P/ASX 200-ն նույնպես նվազել է և կազմել 5131,20 կետ։

Ինչպես հայտնել է Քերին, ԱՄՆ–ն գործընկերների հետ մտադիր է միջազգային հանրությանը Սիրիայում քիմիական զենքի կիրառման նոր ապացույցներ ներկայացնել։ Միաժամանակ, ըստ նրա` Սիրիայի իշխանությունները ոչնչացնում են ապացույցները։ Ինչպես հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը, Վաշինգտոնը Սիրիայում գործողությունների մի շարք տարբերակներ է մշակում, այդ թվում` ուժային։

Դիտումներ: 740

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Քերիի` Սիրիայի վերաբերյալ հայտարարությունից հետո ԱԽՏ բորսաները տարբեր ուղղությամբ են բացվել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
04.12.2022