քրեական գործ թեմյով բոլոր նորությունները

52–ամյա տղամարդը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել վարկ ստանալու նպատակով, հարուցվել է քրգործ

24.06.2019 11:48

52–ամյա տղամարդը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել վարկ ստանալու նպատակով, հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է ՊՆ պայմանագրային զինծառայողի՝ ակնհայտ կեղծ վկայական և աշխատավարձի վերաբերյալ կեղծ տեղեկանք օգտագործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 52-ամյա տղամարդուն, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1966 թվականին ծնված տղամարդը, վարկով գումար վերցնելու համար, դիմել է մի շարք ֆինանսական կազմակերպությունների, սակայն մշտական աշխատանք չունենալու պատճառով չի կարողացել ՀՀ բանկերում վարկ ձևակերպել:

Իր նպատակն իրագործելու համար 52-ամյա տղամարդը 2018թ. աշնանը Երևանում վճարի դիմաց ձեռք է բերել իրավունք վերապահող, ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողի՝ ակնհայտ կեղծ վկայական, ինչպես նաև՝ 229 460 ՀՀ դրամ աշխատավարձ ստանալու վերաբերյալ կնքված և դրոշմված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք:

Իր տրամադրության տակ ունենալով նշված կեղծ փաստաթղթերը՝ նա դիմել է Երևան քաղաքում գործող Ունիվերսալ վարկային կազմակերպություններից մեկին և դրանց հիման վրա՝ կնքել պայմանագիր՝ 300 000 ՀՀ դրամ վարկ տրամադրելու վերաբերյալ:

Գործարքն ավարտելուց հետո 52-ամյա տղամարդն իրեն տրամադրված կեղծ վկայականը վերադարձրել է այն անձին, ումից վերցրել էր:

«Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1966թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Նախաքննության ընթացքում հայտնաբերված առերևույթ նոր հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, որով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ կեղծ վկայականը պատրաստող և իրացնող անձին (անձանց) ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:–0–

Դիտումներ: 1113

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on 52–ամյա տղամարդը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել վարկ ստանալու նպատակով, հարուցվել է քրգործ

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Տղամարդիկ բնակարանում տպել ու իրացրել են կեղծ 500–անոցներ. հարուցվել է քրգործ (ՎԻԴԵՈ)

19.06.2019 12:06

Տղամարդիկ բնակարանում տպել ու իրացրել են կեղծ 500–անոցներ. հարուցվել է քրգործ (ՎԻԴԵՈ)

Բնակարանում տպել ու իրացրել են կեղծ 5000–անոցներ. հարուցվել է քրգործ:

Դիտումներ: 1261

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Տղամարդիկ բնակարանում տպել ու իրացրել են կեղծ 500–անոցներ. հարուցվել է քրգործ (ՎԻԴԵՈ)

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
«Կոնվերս բանկի» մասնաճյուղից ավազակությամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու գործը դատարանում է

28.12.2018 16:20

«Կոնվերս բանկի» մասնաճյուղից ավազակությամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու գործը դատարանում է

«Կոնվերս բանկի» մասնաճյուղից ավազակությամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու գործը դատարանում է

Դիտումներ: 2642

Բաժիններ՝ Uncategorized @hy, Банки, Главные новости, Новости, Новость часа, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Կոնվերս բանկի» մասնաճյուղից ավազակությամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու գործը դատարանում է

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Քրեական գործ է հարուցվել բանկոմատից խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ

16.12.2016 16:24

Քրեական գործ է հարուցվել բանկոմատից խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն։

Դիտումներ: 1706

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Քրեական գործ է հարուցվել բանկոմատից խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ