«Օդնոկլասնիկի» թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը, MasterCard-ի և «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի հետ համատեղ, դրամական փոխանցումների նոր համակարգ է գործարկել

23.08.2016 16:47

ՎՏԲ-Հայաստան Բանկը, MasterCard-ի և «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի հետ համատեղ,  դրամական փոխանցումների նոր համակարգ է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է իր MasterCard և Maestro քարտապաններին, որ MasterCard միջազգային վճարային համակարգը և «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը առաջարկում են Ռուսաստանի Դաշնությունից աշխարհի 16 երկիր, այդ թվում նաև Հայաստան, դրամական փոխանցումների նոր պարզ, հարմարավետ և անվտանգ միջոց՝ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, դրամական փոխանցումների տվյալ ծառայությունը «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում թողարկվել է 2016թ.-ի հուլիսին` ՎՏԲ24-ի և «Մուլտիկարտա» պրոցեսինգային ընկերության միջոցով:

«MasterCard վճարային համակարգի քարտապանները հնարավորություն ունեն շուրջօրյա՝ ժամանակի իրական ռեժիմում ստանալ փոխանցումներ Ռուսաստանի Դաշնությունից անմիջապես իրենց MasterCard և Maestro քարտերին: Նոր հնարավորության շնորհիվ, ինչպես փոխանցում ուղարկողը, այնպես էլ փոխանցում ստացողը կխնայեն իրենց ժամանակը և միջոցները` իրականցնելով և ստանալով դրամական փոխանցումներ անկանխիկ եղանակով՝ շուրջօրյա և ցանկացած վայրից, առանց բանկի մասնաճյուղեր այցելելու», - նշվում է հաղորդագրության մեջ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը, MasterCard-ի և «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի հետ համատեղ, դրամական փոխանցումների նոր համակարգ է գործարկել

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.06.2024