ՕԼԻՄՊԻԱԴԱ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Visa ընկերությունը հաճախորդների շրջանում խաղարկել են Սոչիում կայանալիք Օլիմպիադայի ուղեգիր և արժեքավոր այլ մրցանակներ

10.12.2013 18:47

ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Visa ընկերությունը հաճախորդների շրջանում խաղարկել են Սոչիում կայանալիք Օլիմպիադայի ուղեգիր և արժեքավոր այլ մրցանակներ

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկն ու VISA ընկերությունը երեքշաբթի «Օլիմպիական արշավ Սոչի 2014» ակցիայի շրջանակներում խաղարկեցին երկու հոգու համար դեպի Սոչի նախատեսված ուղեգիր և արժեքավոր այլ մրցանակներ բանկի հարյուր հաճախորդների շրջանում, ովքեր 2013 թ.–ի հոկտեմբերի 1–ից մինչև նոյեմբերի 30–ը առավել ակտիվ անկանխիկ վճարումներ են կատարել ՎՏԲ–Հայաստան Բանկի Visa քարտերով։

Ակցիայի արդյունքներով` ՎՏԲ-Հայաստան Բանկի առավելագույն բոնուսային միավորներ վաստակած Visa քարտապանների միջև խաղարկվեցին 101 արժեքավոր մրցանակներ ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa ընկերության կողմից: Մրցանակների թվում էին կենցաղային տեխնիկայի գնման 50 հավաստագրեր և ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձևակերպման 50 հավաստագրեր` -1% վարկի և +1%` ավանդի համար: Գլխավոր մրցանակն էր Սոչի 2014 Ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգիր երկու անձի համար: Ակցիայի խաղարկության արդյունքում գլխավոր մրցանակակիր ճանաչվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդ Արմեն Գրիգորյանը (Արմավիրի մարզ):

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է Կովկասյան տարածաշրջանի երկրներում Visa–ի մենեջեր Իրինա Կամխաձեն, ուղեգիրը ներառում է եռօրյա այց Սոչի և այցելություն մի շարք մրցումների։ «Բացի նրանից, որ հաղթողը հնարավորություն կունենա ներկա գտնվել մրցումներին, նա և նրա ուղեկիցը, Visa խմբի ուղեկցությամբ, կկարողանան ներկա գտնվել մարզումներին և այցելել այն միջոցառումները, որոնք փակ են սովորական հանդիսատեսի համար», – տեղեկացրել է Կամխաձեն` մաղթելով հաղթողին լավ ժամանակ անցկացնել Օլիմպիադայի ընթացքում։

Դիտումներ: 692

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Visa ընկերությունը հաճախորդների շրջանում խաղարկել են Սոչիում կայանալիք Օլիմպիադայի ուղեգիր և արժեքավոր այլ մրցանակներ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել Օլիմպիադայի մայրաքաղաքի ընտրություններից առաջ

06.09.2013 13:33

ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել Օլիմպիադայի մայրաքաղաքի ընտրություններից առաջ

Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակներն ուրբաթ` սեպտեմբերի 6-ի առուվաճառքները բացել են առավելապես աճով` 2020 թվականի օլիմպիական մայրաքաղաքի ընտրության ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Դիտումներ: 606

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել Օլիմպիադայի մայրաքաղաքի ընտրություններից առաջ

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
08.04.2020