ՕՐԳԱՆԱԿԱՆ թեմյով բոլոր նորությունները

Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման ծրագիր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ

22.05.2015 19:45

Օրգանական  գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման ծրագիր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ սկսել են «Օրգանական  գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման» անվճար ծրագիրը, հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ծրագրի մեկնարկը ազդարարվել է մայիսի 22-ին կայացած համաժողովի ընթացքում, որին մասնակցել են օրգանիկ գյուղատնտեսական արտադրանք թողարկող տնտեսվարողներ, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված այլ անձինք:

Ծրագրին մասնակցում էին մոտ 150 տնտեսվարողներ Հայաստանի բոլոր շրջաններից, ովքեր զբաղվում են  օրգանական սննդի արտադրմամբ: Մասնակիցները մեծամասամբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հաճախորդներն են:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման ծրագիր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.09.2022