ֆինանսական գործիք թեմյով բոլոր նորությունները

Հայ մասնագետների մշակած ինովացիոն ֆինանսական գործիքը կներկայացվի Լոնդոնում կայանալիք հեղինակավոր համաժողովի շրջանակում

24.11.2015 14:42

Հայ մասնագետների մշակած ինովացիոն ֆինանսական գործիքը կներկայացվի Լոնդոնում կայանալիք հեղինակավոր համաժողովի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  2015 թվականի նոյեմբերի 26-27-ը Լոնդոնում տեղի կունենա CFA (Chartered Financial Analyst) ինստիտուտի ամենամյա Եվրոպական ներդրումային համաժողովը, որի ժամանակ «IFC Markets» ընկերությունը կներկայացնի հայ մասնագետների մշակած ինովացիոն ֆինանսական գործիքը՝ GeWorko-ը։

«Մեթոդի համահիմնադիրներն են «IFCM Group» ընկերության գլխավոր տնօրեն Գևորգ Օդաբաշյանն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Արտավազդ Կարդաշյանը», – տեղեկացրեցին IFC Markets ընկերությունից։

Հեղինակների կարծիքով` GeWorko մեթոդի յուրահատկությունը նրանում է, որ դրա շնորհիվ հնարավոր է դառնում ստեղծել և ֆինանսական շուկաներում ներդրում կատարել տարատեսակ ակտիվներից բաղկացած պորտֆելներով, որոնք համադրելով հնարավոր է տեսնել մեկի արժեքորոշիչը մյուսի նկատմամբ։ Պորտֆելները կարող են բաղկացած լինել արժույթներից, տարբեր շուկաների արժեթղթերից, ինդեքսներից, ապրանքներից։

Դիտումներ: 914

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայ մասնագետների մշակած ինովացիոն ֆինանսական գործիքը կներկայացվի Լոնդոնում կայանալիք հեղինակավոր համաժողովի շրջանակում

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
21.09.2019