ԱԲՆԱԿ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $104,2 մլն

20.05.2013 13:07

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $104,2 մլն

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 29–ից մինչև մայիսի 3–ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $104,2 մլն՝ մեկ դոլարի դիմաց 415,93 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ  7,8 մլն եվրո և ավելի քան  816,5 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 537,50 դրամ և 1 ռուբլու դիմաց 13, 19 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 116,9 մլն դոլար, շուրջ 15,4 մլն եվրո և շուրջ 136 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 417,13 դրամ, 1 եվրոյի դիմաց 540,56 դրամ, ռուբլու դիմաց՝ 13,37 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $104,2 մլն

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
16.04.2024