Ագարակ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր 70-րդ մասնաճյուղը Ագարակ քաղաքում

01.02.2019 17:33

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր 70-րդ մասնաճյուղը Ագարակ քաղաքում

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը փետրվարի 1-ին բացեց իր 70-րդ «Ագարակ» մասնաճյուղը՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում: Մասնաճյուղը գտնվում է Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատի շենքում՝ քաղաք Ագարակ, Գ. Նժդեհ 7 հասցեում, քաղաքի հրապարակում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր մասնաճյուղի հարմարավետ վայրում գտնվելու շնորհիվ, Բանկի հաճախորդները՝ Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներն ու Ագարակ քաղաքի բնակիչները, կարող են օգտվել Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և ապրանքների ամբողջական տեսականուց` ավանդների և վարկերի ձևակերպում, հաշվի համալրում, դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումներ, բանկի աշխատակիցների խորհրդատվություններ և այլն», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր 70-րդ մասնաճյուղը Ագարակ քաղաքում

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024