ԱԳՌԻՖ Կոոպերատիվ Յու Էյ թեմյով բոլոր նորությունները

Լեգելատա-ն իրավաբանական աջակցություն է ցուցաբերում ԱԳՌԻՖ Կոոպերատիվ Յու Էյ-ին Ինեկոբանկ ՓԲԸ բաժնետոմսերի ձեռք բերման գործարքի շրջանակներում

12.06.2018 14:07

Լեգելատա-ն իրավաբանական աջակցություն է ցուցաբերում ԱԳՌԻՖ Կոոպերատիվ Յու Էյ-ին Ինեկոբանկ ՓԲԸ բաժնետոմսերի ձեռք բերման գործարքի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/.  ԱԳՌԻՖ Կոոպերատիվ Յու Էյ ընկերությունը ձեռք է բերել Ինեկոբանկ ՓԲԸ–ի բաժնետոմսերը, ինչում իրավաբանական աջակցություն է ցուցաբերել Լեգելատա իրավաբանական ընկերությունը։

Ինչպես հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից, գործարքի արդյունքում ԱԳՌԻՖ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ Յու Էյ- ը ձեռք բերեց Ինեկոբանկ ՓԲԸ բաժնետոմսերի ավելի քան 10 տոկոսը 2018 թվականի մայիսին: Ինեկոբանկ ՓԲԸ-ն Հայաստանի և Հարավային Կովկասի անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին ու խոշոր կորպորացիաներին ծառայություններ մատուցող բանկ է:

«Մենք ավելի քան բավարարված ենք Լեգելատա-ի մատուցած ծառայությունների համար: Լեգելատա-ի թիմը ցուցաբերեց շատ պրոակտիվ մոտեցում և պատրաստ է օրվա ցանկացած ժամի օգնել սեղմ ժամկետներում դրված խնդիրը կատարելու և պահանջվող թույլտվությունները ստանալու համար: Մենք շատ գոհ ենք Լեգելատայի կոմպետենտության մակարդակից ու այն մշակված բանակցային հմտություններից, որը Լեգելատան ներդրեց այս գործարքի կայացման համար»,– ասաց Ինկոֆին Ինվեսթմենթ Մենեջմենթ-ի իրավաբան Գոյդըլ վան դե Պլասը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Լեգելատա-ն իրավաբանական աջակցություն է ցուցաբերում ԱԳՌԻՖ Կոոպերատիվ Յու Էյ-ին Ինեկոբանկ ՓԲԸ բաժնետոմսերի ձեռք բերման գործարքի շրջանակներում

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024