ագրոլիզինգ թեմյով բոլոր նորությունները

Կոնվերս Բանկն առաջարկում է ագրոլիզինգ` շահավետ պայմաններով

02.11.2018 12:50

Կոնվերս Բանկն առաջարկում է ագրոլիզինգ` շահավետ պայմաններով

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը սկսել է  <<Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ Լիզինգի պետական աջակցության ծրագրի>> շրջանակներում վարկավորումը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Բանկի հաղորդմամբ, այս տարվա ընթացքում սա գյուղատնտեսության ոլորտում  պետական սուբսիդավորմամբ  իրականացվող երրորդ ծրագիրն է, որին միացել է Կոնվերս Բանկը:

<<Ծրագրի շրջանակներում վարկավորումն իրականացվում է ՀՀ  դրամով՝ մինչև 8 տարի մարման ժամկետով:  Վարկավորման տարեկան  առավելագույնը տոկոսադրույքը 11 տոկոս է, որից 7-ը սուբսիդավորում է պետությունը: Այնպես որ, շահառուների համար տոկոսադրույքը կազմում է ընդամենը 4 տոկոս>>, - ասել են Բանկում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Վարկային կազմակերպություններ | Comments Off on Կոնվերս Բանկն առաջարկում է ագրոլիզինգ` շահավետ պայմաններով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024