ադեկվատություն թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի բանկերի ադեկվատության ցուցանիշը մարտին հասել է 17,3%–ի

19.05.2016 16:04

Հայաստանի բանկերի ադեկվատության ցուցանիշը մարտին հասել է 17,3%–ի

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի կապիտալի ադեկվատության ցուցանիշը (ընդհանուր կապիտալ / կշռված ակտիվներ` հաշվի առած ռիսկերը) 2016 թ.-ի մարտին հասել է վերջին չորս տարվա մեջ իր առավելագույն արժեքին` 17,3 տոկոսի: Այդ մասին են վկայում Հայաստանի ԿԲ-ի տվյալները:

ԿԲ-ի տվյալների համաձայն, տարեսկզբից կապիտալի ադեկվատության ցուցանիշը աճել է 1,1 տոկոսային կետով:

Կապիտալի ադեկվատության բարձրացումը պայմանավորված է կապիտալի աճի բարձր տեմպի հետ միասին ակտիվների աճի տեմպի դանդաղեցմամբ: Այդսիսով, 2015 թ.-ի ընթացքում Հայաստանի բանկերի ակտիվներն աճել են ընդամենը 4,67 տոկոսով, իսկ կապիտալը` 17,8 տոկոսով: Ընդ որում, 2016 թ.-ի առաջին եռամսյակում բանկերի ակտիվները, տարեսկզբի համեմատ, աճել են 0,62 տոկոսով, իսկ կապիտալը` 3 տոկոսով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանի բանկերի ադեկվատության ցուցանիշը մարտին հասել է 17,3%–ի

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024