ԱԶԱՐՈՎ թեմյով բոլոր նորությունները

Ազարով. Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները փրկեցին Կիևը սնանկացումից և սոցիալական կոլապսից

18.12.2013 14:02

Ազարով. Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները փրկեցին Կիևը սնանկացումից և սոցիալական կոլապսից

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ուկրաինան, առանց երեքշաբթի երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի Մոսկվա կատարած այցի ընթացքում ՌԴ–ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների, կսնանկանար և սոցիալական կոլապսի կենթարկվեր, չորեքշաբթի հայտնել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը, հաղորդում է Փրայմը։

«Ի՞նչ էր սպասում Ուկրաինային։ Պատասխանն ակնհայտ է. սնանկացում և սոցիալական կոլապս։ Ահա թե ինչ ամանորյա նվեր էր սպասվում Ուկրաինայի ժողովրդին այդ դեպքում»,– կառավարության նիստի ընթացքում ասել է Ազարովը։

Նախօրեին Մոսկվան և Կիևը համաձայնության են եկել Ուկրաինայի համար ռուսական գազի գնի իջեցման, ինչպես նաև Ռուսաստանի կողմից 15 մլրդ դոլարի չափով Ուկրաինայի եվրապարտատոմսերի գնման մասին։ –0–

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Ազարով. Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները փրկեցին Կիևը սնանկացումից և սոցիալական կոլապսից

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024