Աթենք թեմյով բոլոր նորությունները

Յունիբանկը ճանաչվել է «Տարվա գործընկեր» Աթենքում կայացած «Ապագայի բանկ 2016» համաժողովում

09.12.2016 11:33

Յունիբանկը ճանաչվել է «Տարվա գործընկեր» Աթենքում կայացած «Ապագայի բանկ 2016» համաժողովում

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերին Աթենքում կայացավ «Ապագայի բանկ 2016» միջազգային համաժողովը, որում Յունիբանկը ճանաչվեց «Տարվա գործընկեր», հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Համաժողովը, որին մասնակցեցին ֆինանսական և բանկային համակարգի 200 ներկայացուցիչներ ԱՊՀ, եվրոպական և ասիական երկրներից, նվիրված էր վճարային համակարգերի, դրամական փոխանցումների և նորամուծությունների ոլորտներին:

Յունիբանկի Խորհրդի անդամ Արարատ Ղուկասյանն իր ելույթում ներկայացրեց բանկային համակարգում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու կարևորությունն ու անհրաժեշտությունը, հատկապես ընդգծեց նոր տեխնոլոգիաների էական ազդեցությունը բանկի գործունեության արդյունավետության և շահութաբերության բարձրացման վրա:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Յունիբանկը ճանաչվել է «Տարվա գործընկեր» Աթենքում կայացած «Ապագայի բանկ 2016» համաժողովում

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024