ԱԻՆ թեմյով բոլոր նորությունները

Անելիք բանկի նախագահը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով

14.09.2012 18:02

Անելիք բանկի նախագահը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ճզմաչյանը պարգևատրվել էր արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մրցանակով սեպտեմբերի 12 - ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ՝2012 թվականի ընթացքում արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման քաղաքացիական պարտքը կատարելու համար:

«Ես շատ շնորհակալ եմ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը և մասնավորապես ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին նման պատվի արժանանալու համար», - նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Անելիք բանկի նախագահը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
16.04.2024