ԱԼԱՎԵՐԴՅԱՆ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում հարկահավաքման խնդիրը լուծվում է խոշոր հարկատուների հաշվին. ՊԵԿ

18.01.2012 19:37

Հայաստանում հարկահավաքման խնդիրը լուծվում է խոշոր հարկատուների հաշվին. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հարկահավաքման խնդիրը լուծվում է խոշոր հարկատուների հաշվին, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Նա մասնավորապես նշեց, որ 462 խոշոր հարկատուներ իրականացնում են 60 տոկոս հարկային և մաքսային վճարումներ, իսկ ավելի քան 3000 հարկատուներ ապահովում են հարկահավաքման մոտ 80 տոկոսը:

Ալավերդյանն ընդգծեց նաև, որ խոշոր բիզնեսի մասնաբաժինը հարկային եկամուտների կառուցվածքում մշտապես աճում է: Մասնավորապես, 2009 թվականին այն կազմում էր 35-40 տոկոս, 2010 թվականին՝ 54 տոկոս, իսկ 2011-ին՝ 60 տոկոս:
«Դա նշանակում է, որ մենք հարկահավաքման խնդիրը լուծում ենք խոշոր հարկատուների հաշվին»,- ասաց Ալավերդյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանում հարկահավաքման խնդիրը լուծվում է խոշոր հարկատուների հաշվին. ՊԵԿ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
ՀՀ պետբյուջե հարկային մուտքերը տասն ամսվա ընթացքում կազմել են 427,9 միլիարդ դրամ

03.11.2009 15:21

ՀՀ պետբյուջե հարկային մուտքերը տասն ամսվա ընթացքում կազմել են 427,9 միլիարդ դրամ

Հարկային մուտքերը Հայաստանի պետբյուջե 2009 թ.-ի տասն ամիսվա ընթացքում կազմել են 427,9 միլիարդ դրամ, տեղեկացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀՀ պետբյուջե հարկային մուտքերը տասն ամսվա ընթացքում կազմել են 427,9 միլիարդ դրամ

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024