ԱԼԵՅԿԻՆ թեմյով բոլոր նորությունները

Visa–ն ներռուսական պրոցեսինգի գործընկեր դեռ չի գտել

19.08.2014 15:07

Visa–ն ներռուսական պրոցեսինգի գործընկեր դեռ չի գտել

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Visa–ն առայժմ գործընկեր չի գտել ներռուսական պրոցեսինգի համար, լրագրողներին է հայտնեց «Visa Ռուսաստան, ԱՊՀ և Հարավ–Արևելյան Եվրոպա» ընկերությունների նորարարությունների դեպարտամենտի ղեկավար Անդրեյ Ալեյկինը, գրում է banki.ru–ն։

«Visa–ն շարունակում է ներռուսական գործընկերոջ որոնումները։ Հենց որ այն ավարտվի, մենք անպայման կհայտնենք»,– ասել է նա։

Ռուսաստանում Վճարային քարտերի ազգային համակարգի ստեղծման և միջազգային վճարային համակարգերի անխափան աշխատանքի ապահովման մասին օրենքն ընդունվել է այս տարվա գարնանը, երբ Visa–ն և  MasterCard–ը հրաժարվեցին սպասարկել Ռուսաստանի կազմում Ղրիմի ընդգրկման պատճառով ամերիկյան պատժամիջոցների ենթարկված մի շարք ռուսական բանկերի հաճախորդներին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Visa–ն ներռուսական պրոցեսինգի գործընկեր դեռ չի գտել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024