ԱԽՏՀ թեմյով բոլոր նորությունները

ՌԴ-ն խորհուրդ է տալիս ԱԽՏՀ երկրներին ներդրումային օմբուդսմենների ինստիտուտ ներմուծել

03.09.2012 16:19

ՌԴ-ն խորհուրդ է տալիս ԱԽՏՀ երկրներին ներդրումային օմբուդսմենների ինստիտուտ ներմուծել

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԽՏՀ-ի ներկայացուցչության շրջանակներում Ռուսաստանն առաջարկում է այդ տարածաշրջանային միության տնտեսություններում ներդրումային օմբուդսմենների ինստիտուտ ներմուծել, լրագրողներին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության Ասիայի և Աֆրիկայի երկրների դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Չեռնիշովը:

«Մեզ մոտ (Ռուսաստանում) ներդրումային օմբուդսմենների լավ համակարգ է ներմուծվում...Մենք առաջարկում ենք նման համակարգ ներմուծել ԱԽՏՀ տնտեսություններում, որպեսզի նման օմբուդսմենների շրջանակը բոլորին հայտնի դառնա և որպեսզի ներդրումներ իրականացնելով, բիզնեսը հասկանա, թե ում կարող է պաշտպանել»,- ասել է Չեռնիշովը:

2011թ.-ի օգոստոսին ՌԴ նախագահը հանձնարարություն է ստորագրել դաշնային օկրուգներում ներդրումային լիազորների ինստիտուտների ստեղծման մասին: Ներդրումային լիազորների ինստիտուտը՝ նախագահի հանձնարարության համաձայն, պետք է աջակցություն ցուցաբերի ներդրումային նախագծեր իրականացնող ընկերություններին՝ նախևառաջ գործող իշխանության հետ փոխգործակցելիս:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ՌԴ-ն խորհուրդ է տալիս ԱԽՏՀ երկրներին ներդրումային օմբուդսմենների ինստիտուտ ներմուծել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024