ԱԽՏ ԲՈՐՍԱ թեմյով բոլոր նորությունները

ԱԽՏ բորսաներն աճ են գրանցել

03.09.2013 11:02

ԱԽՏ բորսաներն աճ են գրանցել

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ճապոնական իենի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճի, Չինաստանում վերամշակող արդյունաբերության ոլորտում գործարար ակտիվության վիճակագրության դրական տվյալների,, ինչպես նաև ճապոնական ընկերությունների տնտեսական բարձր ցուցանիշների ֆոնին ասիական–խաղաղօվկիանոսյան բորսաներում աճ է գրանցվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225-ը աճել է 1,29 տոկոսով՝ մինչև 13748,68 կետ: Հարավկորեական KOSPI-ն աճել է 0,47 տոկոսով՝ հասնելով 1933,81 կետի: Ավստրալիական S&P/ASX 200-ը աճել է 1,04 տոկոսով՝ հասնելով 5188,28 կետի։

Ֆրանս Պրես գործակալության տվյալով` առավոտյան առուվաճառքում դոլարի փոխարժեքը 99.34 իենից բարձրացել է մինչև 99.57 իեն։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ԱԽՏ բորսաներն աճ են գրանցել

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024