ԱԿԱԴԵՄԻԿՈՍ թեմյով բոլոր նորությունները

Ակադեմիկոսներն առաջարկել են Ռուսաստանում շքեղության հարկ սահմանել

10.12.2013 11:24

Ակադեմիկոսներն առաջարկել են Ռուսաստանում շքեղության հարկ սահմանել

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում առաջարկել են հարստության և շքեղության հարկ ներմուծել։ Այդ մասին ասվում է ՌԳԱ «Ռուսաստանը ժամանակակից դինամիկ և արդյունավետ տնտեսության ճանապարհին» զեկույցում, որը պատրաստվել է ակադեմիկոսներ Սերգեյ Գլազևի, Ալեքսանդր Նեկիպելովի և Վիկտոր Իվանտերի խմբագրությամբ։

«Այդ քայլը թույլ կտա կրճատել եկամուտների անհավասարությունը և ավելացնել պետական եկամուտը, որը կարող է օգտագործվել սոցիալական տրանֆերտների ավելացման համար»,– նշվում է փաստաթղթում, հաղորդում է РБК–ն։

Հեղինակները պարզաբանում են, որ հարկային այդ քայլերն արդյունավետ կլինեն միայն մի շարք պայմանների դեպքում` եթե ընդունվի սեփականաշնորհման նոր օրենսդրություն, անցկացվի տնտեսության ապաօֆշորացում, ստեղծվի գրավիչ կենսաթոշակային համակարգ։ Բացի այդ, նոր սանդղակի ներդրման պայման պետք է դառնա հայրենական առարկաների արտադրության զարգացումը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Ակադեմիկոսներն առաջարկել են Ռուսաստանում շքեղության հարկ սահմանել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024