ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ CITIBANK թեմյով բոլոր նորությունները

Գյուղատնտեսական միկրոֆինանսական պորտֆելին օժանդակելու նպատակով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 10 մլն դոլար է ներգրավել Citibank–ից և OPIC–ից

27.06.2014 18:34

Գյուղատնտեսական միկրոֆինանսական պորտֆելին օժանդակելու նպատակով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 10 մլն դոլար է ներգրավել Citibank–ից և OPIC–ից

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Նյու Յորք. Սիթին և Օվերսիս Փրայվիթ Ինվեսթմնթ Քորփորեյշնը («ՕՓԻՔ») հունիսի 24-ին հայտարարել էին, որ կիրառելով իրենց առկա գործակցական շրջանակը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ տրամադրում են 10 մլն դոլար վարկային գործիք՝ նպատակ ունենալով օժանդակություն ապահովել Հայաստանի Հանրապետությունում ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գյուղատնտեսական միկրոֆինանսական պորտֆելին:

Բանկի ծառայությունից հայտնում են, որ վարկային գործիքը բաղկացած է $5 մլն ԱՄՆ դոլար և 2012թ.-ին տրամադրված առանձին $5 մլն ԱՄՆ վարկային գործիքիների երկարաձգված մասերից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ֆինանսավորմանն ուղղված գործակցությունը կխթանի ՀՀ միկրոձեռնարկատերերի և փոքր ձեռնարկատիրության ֆինանսականը և ներգրավմանը գյուղատնտեսական սեկտորում: Վերոգրյալը հանդիսանում է Սիթիի և ՕՓԻՔ-ի համագործակցությամբ իրականացվող գործունեության մի մաս, որի նպատակն է օժանդակել աշխարհի զարգացող շուկաների միկրոֆինանսական վարկավորմանը: Համագործակցելով ՕՓԻՔ-ի հետ, Սիթին մշակել է ֆինանսական միջոցների բաշխման նոր մոդել՝ ուղղված զարգացող շուկաներում միկրո ձեռնարկատիրության համար ֆինանսավորման բարելավմանը, և 2012թ.-ին Գերազանց Բիզնեսը Համայնքում մրցանակաբաշխության Միջազգային կատեգորիայում զբաղեցրել է առաջին տեղը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Գյուղատնտեսական միկրոֆինանսական պորտֆելին օժանդակելու նպատակով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 10 մլն դոլար է ներգրավել Citibank–ից և OPIC–ից

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024