ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ թեմյով բոլոր նորությունները

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և «Վորլդ Վիժն Հայաստան»-ը կրթական կենտրոն են բացել Գավառի մանկատանը

19.11.2014 20:07

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և «Վորլդ Վիժն Հայաստան»-ը կրթական կենտրոն են  բացել Գավառի մանկատանը

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և «Վորլդ Վիժն Հայաստան»-ը հայտարարեցին Գավառի մանկատան կրթական կենտրոնի բացման մասին:

Ինչպես տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը, կենտրոնը Գավառի մանկատան 9-18 տարեկան ավելի քան  60 սաների հնարավորություն կտա ստանալ մասնագիտական կողմնորոշում և արհեստավարժ մասնագետների օգնությամբ լավագույնս պատրաստվել բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին: Ստեղծվել են նաև մասնագիտական խմբակներ՝ վարսահարդարում, փայտամշակում, կոշկակարություն, կարուձև և դիզայն/սեղանների ձևավորում, որոնք հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով և հնարավորություն են ընձեռելու երեխաներին ստանալ անհրաժեշտ մասնագիտական հմտություններ: Այս եռամյա ծրագրի իրականացման համար հատկացվել է 41 մլն ՀՀ դրամ:

Կենտրոնը ստեղծվել է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից` «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ ծրագրի շրջանակներում թողարկված VISA Բարերար բարեգործական քարտի շնորհիվ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և «Վորլդ Վիժն Հայաստան»-ը կրթական կենտրոն են բացել Գավառի մանկատանը

Բանալի բառեր: , , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024