ԱԿՈՒՄԲ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան բանկը հովանավորչական աջակցություն է ցուցաբերում Երևանի առագաստանավային ակումբին

27.09.2014 15:48

ՎՏԲ-Հայաստան բանկը հովանավորչական աջակցություն է ցուցաբերում Երևանի առագաստանավային ակումբին

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ձգտելով աջակցել երիտասարդության կյանքի կայուն զարգացմանն ու որակի բարձրացմանը` ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակական օգնություն է ցուցաբերում զանգվածային ու պրոֆեսիոնալ սպորտին,և այս նպատակով բանկն աջակցում է Երևանի առագաստային ակումբին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Բանկի շնորհիվ կլուծվի տրանսպորտի ու վինդսերֆինգով զբաղվող երեխաների` Երևանից Սևանա լիճ և ձմեռային հավաքներին` Ծաղկաձոր տեղափոխման հարցը:

Երևանի առագաստային ակումբը ստեղծվել է 2006թ. հունվարին: Ակումբի հիմնական նպատակը առագաստային սպորտի զարգացումն ու մասսայականացումն է: Ակումբը Երևանում ունի հիմնական բազա: Սևանա լճի ափին է գտնվում ակումբի հիմնական բարեկարգ բազան, որտեղ մարզվում են ոչ միայն ակումբի անդամ մարզիկները, այլ նաև հյուրեր արտերկրից: Ամեն տարի Սևանա լճում անցկացվում է մի քանի մրցաշար, այդ թվում նաև` Հայաստանի առաջնություն:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան բանկը հովանավորչական աջակցություն է ցուցաբերում Երևանի առագաստանավային ակումբին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ԿԲ նախագահը կմասնակցի Քիշնևում կայանալիք Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի նիստին

11.09.2014 13:36

ԿԲ նախագահը կմասնակցի Քիշնևում կայանալիք Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի նիստին

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը կմասնակցի Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 32-րդ նիստին, որը կանցկացվի սեպտեմբերի 11-13-ը Քիշնևում, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԿԲ նախագահը կմասնակցի Քիշնևում կայանալիք Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի նիստին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024