ակցիայի թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ակցիա՝ «Ձմեռային խնայողություններ»

07.12.2017 18:04

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ակցիա՝ «Ձմեռային խնայողություններ»

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը հայտարարում է ֆիզիկական անձանց համար ավանդների գծով «Ձմեռային խնայողություններ» ակցիայի մեկնարկը: 2017 թվականի դեկտեմբերի 7–ից մինչև 2017 թ.–ի դեկտեմբերի 29–ը հաճախորդները կարողեն ձևակերպել «Շահավետ» ավանդը բարձրացրած տոկոսադրույքներով: Բացի այդ, 365 օր ժամկետով ՀՀ դրամով ավանդ ձևակերպելիս ավանդի ողջ ժամկետի տոկոսները կվճարվեն ավանդի ձևակերպման պահին, ինչը հնարավորություն կտա հաճախորդներին օգտագործել տոկոսների գումարը, նախապես՝ցանկացած, այդ թվում՝ ամանորյա, կարիքներ հոգալու նպատակով, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

Ակցիայի շրջանակներում ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդների համար գործելու են բարձրացրած տոկոսադրույքներ. ՀՀ դրամով ավանդներ՝ մինչև 10.2 %, ԱՄՆ դոլարով ավանդներ՝ մինչեւ 3%:

«Բանկում առկա է նաև ամսական տոկոսների վճարմամբ հետևյալ բարձր տոկոսադրույքներով ավանդների ձևակերպման հնարավորություն. ՀՀ դրամով ավանդների համար՝ մինչև 9.45%, ԱՄՆդոլարով՝ մինչև 2.99%:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ակցիա՝ «Ձմեռային խնայողություններ»

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024