ԱԿՑԻԶ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ-ում արտադրվող ակցիզավորման ենթակա ապրանքներից մուտքերը պետբյուջե 2013թ. հունվար-ապրիլին գերազանցել են 4,7 մլրդ. դրամը` կրճատվելով 12,3%-ով

01.06.2013 16:54

ՀՀ-ում արտադրվող ակցիզավորման ենթակա ապրանքներից մուտքերը պետբյուջե 2013թ. հունվար-ապրիլին գերազանցել են 4,7 մլրդ. դրամը` կրճատվելով 12,3%-ով

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետբյուջե ակցիզային հարկերի գծով մուտքերը, որոնք հայրենական արտադրողները վճարել են 2013թ. հունվար-ապրիլին, կրճատվել են 12,3%-ով և կազմել են ավելի քան 4,7 մլրդ. դրամ, շաբաթ օրը լրագրողներին հայտնեց Հայաստանի Ֆինանսների նախարարության Բյուջեների կատարողականի հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը։

Միաժամանակ, ըստ նրա, ընդհանուր առմամբ պետբյուջեի ակցիզային հարկերի գծով մուտքերն այս տարվա չորս ամիսների ընթացքում աճել են 6,5%–ով կամ 849,5 մլն դրամով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով շուրջ 14 մլրդ դրամ։

Զարգարյանի խոսքով` դա պայմանավորված էր Հայաստան ներմուծվող ակցիզավորման ենթակա ապրանքների հարկումից ստացված մուտքերի 19,6 տոկոսանոց աճով, որի շնորհիվ 2013թ.–ի առաջին չորս ամիսներին պեջբյուջե է ստացվել 9,2 մլրդ դրամ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ-ում արտադրվող ակցիզավորման ենթակա ապրանքներից մուտքերը պետբյուջե 2013թ. հունվար-ապրիլին գերազանցել են 4,7 մլրդ. դրամը` կրճատվելով 12,3%-ով

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024