ԱՀ թեմյով բոլոր նորությունները

Կուդրին. ԱՀԿ-ում ՌԴ-ի ընդգրկումը տնտեսության զարգացման համար հիանալի խթան է

22.08.2012 16:52

Կուդրին. ԱՀԿ-ում ՌԴ-ի ընդգրկումը տնտեսության զարգացման համար հիանալի խթան է

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ֆինանսների նախկին նախարար և Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը կարծում է, որ ԱՀԿ-ի կազմում Ռուսաստանի ընդգրկումը կխթանի տնտեսության և մրցակցության զարգացմանը: Այդ մասին չորեքշաբթի նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱՀԿ-ի հիմնադրման մասին Մարաքեշյան համաձայնագրին Ռուսաստանի միանալու մասին արձանագրությունն ուժի մեջ է մտնում չորեքշաբթի՝ օգոստոսի 22-ից: Այսպիսով, ՌԴ-ն դառնում է Կազմակերպության 156-րդ անդամը:

«Ռուսաստանը ԱՀԿ-ի լիիրավ անդամ է դարձել: Տնտեսության և մրցակցության զարգացման համար հիանալի խթան է»,- գրել է Կուդրինը: -0-

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Կուդրին. ԱՀԿ-ում ՌԴ-ի ընդգրկումը տնտեսության զարգացման համար հիանալի խթան է

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024