ԱՂԱԽԱՆՅԱՆ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է ուշադիր լինել ԱՊՊԱ պոլիսները ձևակերպելիս

04.11.2014 17:58

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է ուշադիր լինել ԱՊՊԱ պոլիսները ձևակերպելիս

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՊՊԱ պոլիսները ձևակերպելիս հարկավոր է հնարավորին չափ ուշադիր լինել, ասաց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի փաստաբանական ծառայության պետ Սամվել Աղախանյանը:

«Ձեր տրանսպորտային միջոցի ապահովագրումը ձևակերպելիս ուշադիր եղեք, թե ինչ փաստաթղթեր են ձեզ տրամադրում, ուշադրություն դարձրեք 32 նիշ ունեցող կոդին, ինչը վկայում է, որ ապահովագրությունը գրանցվել է համակարգում», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աղախանյանը:

Բյուրոյի տվյալներով՝ 2014թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում ապահովագրվել է 447 910 տրանսպորտային միջոց, որը 1 589-ով շատ է նախորդ ամսվա ցուցանիշից:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է ուշադիր լինել ԱՊՊԱ պոլիսները ձևակերպելիս

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024