«Ամառային» ավանդ թեմյով բոլոր նորությունները

Կոնվերս Բանկն առաջարկում է «Ամառային» ավանդ

29.06.2017 13:30

Կոնվերս Բանկն առաջարկում է «Ամառային» ավանդ

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը գործարկած ակցիայի շրջանակում առաջարկում է մինչև սեպտեմբերի մեկը Բանկում ներդնել նվազագույնը 100 հազար դրամի չափով, 12 ամիս ժամկետով «Ամառային» ավանդ և օգտվել ակցիայի ընձեռած  հնարավորություններից:

Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, ավանդի տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 10%, իսկ Ինտերնետ բանկինգ համակարգով ներդրման դեպքում՝ 10.5%: Ըստ որում, ավանդի ողջ ժամանակահատվածի համար տոկոսագումարը վճարվում է ավանդի ներդրման պահին:

«Ակցիայի շրջանակում  Կոնվերս Բանկի «Կիլիկիա» և «Նոր Նորք» մասնաճյուղերում անհատական պահատուփերի ծառայություն կտրամադրվի ստանդարտ սակագնից 50%-ով նվազեցված սակագնով, ինչպես նաև ներդրված ավանդի գումարի մինչև եռապատիկի չափով վարկային քարտ ստանալու հնարավորություն կընձեռվի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կոնվերս Բանկն առաջարկում է «Ամառային» ավանդ

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024