ԱՄԱՍԻԱ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամասիա» մասնաճյուղը կսպասարկի հաճախորդներին նորացված գրասենյակում

26.12.2014 19:00

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամասիա» մասնաճյուղը կսպասարկի հաճախորդներին նորացված գրասենյակում

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 26–ին տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի` ժամանակակից լուծումներով և հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով վերանորոգված «Ամասիա» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը, որը գտնվում է Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փողոց, 17 շենք հասցեում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` մասնաճյուղում բացի վերանորոգման աշխատանքներից իրականացվել է նաև միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված են հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին:

Վերանորոգված մասնաճյուղում հաճախորդների սպասարկման գոտիներն առանձնացված են ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծված են նաև հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամասիա» մասնաճյուղը կսպասարկի հաճախորդներին նորացված գրասենյակում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024