17.06.2014 18:44
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ներդրել է նոր` «Ամառային» ավանդատեսակ, որը հնարավորություն է ընձեռում ընդամենը 9 ամսով ներդնելու դեպքում ստանալ բարձր` տարեկան 14,3% կայուն եկամուտ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
«Իր բոլոր հաճախորդների համար առավել հարմար պայմաններ ստեղծելու նպատակով Բանկն «Ամառային» ավանդատեսակից օգտվողներին հնարավորություն է տալիս ավելացնել ավանդի չափը ցանկացած պահի և ցանկացած գումարով», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ավանդի ներդրման նվազագույն գումարը դրամով կազմում է 500 հազար ՀՀ դրամ, իսկ տարադրամով` 1000 ԱՄՆ դոլար կամ` 1000 եվրո:
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Անելիք Բանկը նոր` «Ամառային» ավանդատեսակ է ներդրել
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ