ԱՄԵՐԻԱ ՍԵՐՈՒՆԴ թեմյով բոլոր նորությունները

Ամերիաբանկը մեկնարկել է երիտասարդ մասնագետներին աջակցող «Ամերիա Սերունդ» ծրագիրը

29.06.2012 17:28

Ամերիաբանկը մեկնարկել է երիտասարդ մասնագետներին աջակցող «Ամերիա Սերունդ» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ամերիաբանկը» հայտարարեց նոր նախաձեռնության` «Ամերիա Սերունդ» ծրագրի մեկնարկի մասին:

«Ամերիաբանկը հայտարարել է, որ անցնում է բանկային ունիվերսալ ծառայությունների, և այդ ռազմավարության շրջանակում մենք մեր առաջ մեծածախ ծառայություների զարգացման և շուկայում մասնաբաժինն ընդլայնելու խնդիր ենք դրել: Ելնելով այդ տրամաբանությունից՝ մեզ համար առաջնային խնդիր է համապատասխան կադրերի առկայությունը», – ասաց «Ամերիաբանկի» մանրածախ բանկային գործառնությունների տնօրեն Արման Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն է երիտասարդ, եռանդով լի և նպատակասլաց սկսնակ մասնագետների զարգացումն ու ապագա առաջնորդների բացահայտումը:
«Ծրագրի միջոցով «Ամերիաբանկը» ստեղծում է հնարավորություն՝ աշխատանքային փորձ չունեցող, նորավարտ երիտասարդներին սկսելու իրենց աշխատանքային ուղին հենց «Ամերիաբանկում» և ստանալու գործնական գիտելիքներ ֆինանսական ոլորտի, բանկային գործի, ինչպես նաև գործարար միջավայրում աշխատելու վերաբերյալ»,-ասաց Բարսեղյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ամերիաբանկը մեկնարկել է երիտասարդ մասնագետներին աջակցող «Ամերիա Սերունդ» ծրագիրը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024