ԱՄԵՐԻԱ թեմյով բոլոր նորությունները

«Ամերիա» ՓԲԸ–ն ներկայացրել է «Դատարանների մոնիթորինգի ծառայություններ» ծրագրի արդյունքները

26.06.2013 17:01

«Ամերիա» ՓԲԸ–ն ներկայացրել է «Դատարանների մոնիթորինգի ծառայություններ» ծրագրի արդյունքները

ԾԱՂԿԱՁՈՐ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. «Ամերիա» ՓԲԸ–ն Ծաղկաձորում կազմակերպված սեմինարի ընթացքում ներկայացրել է «Դատարանների դիտարկման ծառայություններ» ծրագրի արդյունքները, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից և իրականացվում ՀՀ արդարադատության նախարարությանն առընթեր Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի պատվերով։

Ծրագրի նպատակն է Հայաստանում դատարանների մոնիթորինգի համակարգ ներդնել` դատական համակարգի արդյունավետությունը բարձրացնելու, դատական տեղեկատվության թափանցիկություն, հասանելիություն ապահովելու նպատակով, ինչը թույլ կտա բարձրացնել դատական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության մակարդակը։

«Ամերիան» դատարանների մոնիթորինգի մեթոդաբանություն է մշակել, որը հիմք կդառնա հետագայում դիտարկումներ անցկացնելու համար` հաշվի առնելով Հայաստանի դատական համակարգի առանձնահատկությունները և միջազգային փորձը»,– լրագրողներին ասաց «Ամերիա» ՓԲԸ–ի իրավական պրակտիկայի տնօրեն Դավիթ Սարգսյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Ամերիա» ՓԲԸ–ն ներկայացրել է «Դատարանների մոնիթորինգի ծառայություններ» ծրագրի արդյունքները

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
«Ամերիա» ընկերությունների խումբը Հայաստանում հիվանդ երեխաներին օգնելու համար ամանորյա բարեգործական աճուրդ կկազմակերպի

07.12.2012 16:56

«Ամերիա» ընկերությունների խումբը Հայաստանում հիվանդ երեխաներին օգնելու համար ամանորյա բարեգործական աճուրդ կկազմակերպի

«Ամերիա» ընկերությունների խումբը դեկտեմբերի 11-ին Հայաստանում արդեն ավանդույթ դարձած ամանորյա բարեգործական աճուրդ կկազմակերպի ուռուցքային, հեմատոլոգիական հիվանդություններ և իդիոպաթիկ արթրիտ ունեցող երեխաներին օգնելու համար, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on «Ամերիա» ընկերությունների խումբը Հայաստանում հիվանդ երեխաներին օգնելու համար ամանորյա բարեգործական աճուրդ կկազմակերպի

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
«Ամերիա» խումբը հովանավորել է գործարար ոլորտի 13-րդ մրցանակաբաշխությունը

28.02.2012 14:17

«Ամերիա» խումբը հովանավորել է գործարար ոլորտի 13-րդ մրցանակաբաշխությունը

«Ամերիա» Խումբը Լոս Անջելեսում տոնել է իր անդամակցությունը ԱՄՆ-ի Հայ-ամերիկյան առևտրի պալատին (AACC) և հովանավորել Հայ-ամերիկյան առևտրի պալատի կողմից կազմակերպված գործարար ոլորտի 13-րդ մրցանակաբաշխությունը, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին Ամերիաբանկի մամուլի ծառայությունից:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Ամերիա» խումբը հովանավորել է գործարար ոլորտի 13-րդ մրցանակաբաշխությունը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024