ԱՄԵՐԻԿԱ թեմյով բոլոր նորությունները

ԱՄՆ բորսաները «կանաչ» գոտում են փակվել

20.11.2012 11:38

ԱՄՆ բորսաները «կանաչ» գոտում են փակվել

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ցուցիչները երկուշաբթի առուվաճառքներն ավարտել են 1,65—2,2% աճով` ԱՄՆ բյուջետային խնդիրների լուծման շուրջ երևացող լավատեսության ու երկրորդային  անշարժ գույքի վաճառքի ուժեղ վիճակագրության ֆոնին, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Dow Jones արդյունաբերական ցուցիչն ավելացել է 1,65%–ով և 12 795,96 կազմել։ Բարձր տեխնոլագիական Nasdaq–ն ավելացել է 2,21%–ով և հասել 2 916,07 կետի։ S&P 500 ցուցիչը ավելացել է 1,99%–ով և հասել 1 386,89 կետի։

Նախագահ Բարաք Օբաման, ինչպես նաև մի շարք կուսակցական գործիչներ վստահություն էին հայտնել, որ օրենսդիրներին կհաջողվի փոխզիջման հասնել բյուջետային ծախսերի կրճատման ու հարկերի ավելացման շուրջ։ Ուրբաթ կոնգրեսում դեմոկրատների ու հանրապետականների առաջնորդներն այդ հարցի շուրջ  բանակցեցին Սպիտակ տան ներկայացուցիչների հետ։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ ջոն Բոներն իր հերթին կառուցողական էր անվանել կայացած բանակցությունները։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ԱՄՆ բորսաները «կանաչ» գոտում են փակվել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
16.04.2024