ԱՄԷ թեմյով բոլոր նորությունները

ՄԱԷ դիրհամով բանկային չեկեր կարելի է ձեռք բերել «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում

05.04.2013 11:49

ՄԱԷ դիրհամով բանկային չեկեր կարելի է ձեռք բերել «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր կողմից հաճախորդներին մատուցվող ծառայությունների ցանկը ընդլայնելու նպատակով Միացյալ Արաբական Էմիրություններ (ՄԱԷ) մեկնող գործարարներին և զբոսաշրջիկներին առաջարկում է ձեռք բերել HABIB BANK LTD-ի կողմից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ անունով թողարկված ՄԱԷ դիրհամով (AED) բանկային չեկեր, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

AED-ով բանկային չեկերը դուրս են գրվում հաշվարկված 1 դոլարը 3.66 AED փոխարժեքով և 1 չեկի առավելագույն գումարը կազմում է 40 հազ. AED: Մեկ անձի անունով թողարկվող չեկերի առավելագույն գումարը կազմում է 50 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք AED:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կողմից վերոհիշյալ չեկերի տրամադրման միջնորդավճարը կազմում է մեկ չեկի համար 7 հազ. ՀՀ դրամ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՄԱԷ դիրհամով բանկային չեկեր կարելի է ձեռք բերել «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024