ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

Saxo Bank. ՌԴ–ի և Եվրոպայի կապը կարող է լավագույն տնտեսական ամուսնությունը լինել

24.10.2014 14:21

Saxo Bank. ՌԴ–ի և Եվրոպայի կապը կարող է լավագույն տնտեսական ամուսնությունը լինել

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Պատժամիջոցների սահմանումը հանգեցրել է Եվրոպայի և Ռուսաստանի «ամուսնության» խաթարմանը, թեև այդպիսի հարաբերությունները շահեկան են բոլորի համար, և դրանք պետք է զարգացնել, կարծում է Saxo Bank–ի գլխավոր տնտեսագետ Սթին Յակոբսենը, հաղորդում է Vestifinance.ru–ն։

«Կարծում եմ` աշխարհի լավագույն ամուսնությունը Ռուսաստանի և Եվրոպայի միջև է։ Եվրոպային չի բավարարում սեփական էներգետիկան, Ռուսաստանն ունի շատ էներգառեսուրսներ։ Մյուս կողմից, Եվրոպան ունի շատ տեխնոլոգիաներ, որոնք պետք են Ռուսաստանին»,– ասել է Յակոբսենը բանկի մամուլի ասուլիսի ընթացքում։

Հարաբերությունների սառեցման պատճառը, նրա խոսքով, այն է, որ տնտեսական որոշումներն այժմ ընդունում են քաղաքական գործիչները, ոչ թե գործարարները։ «Պատժամիջոցը խաղ է, որում չկա հաղթող։ Դա բացասական երևույթ է և Ռուսաստանի, և Եվրոպայի համար, սակայն ես կարծում եմ, որ կողմերն ընդունելի որոշում կգտնեն»,– կարծիք է հայտնել տնտեսագետը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Saxo Bank. ՌԴ–ի և Եվրոպայի կապը կարող է լավագույն տնտեսական ամուսնությունը լինել

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024