ամսական անվանական աշխատավարձ թեմյով բոլոր նորությունները

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի ֆինանսական հատվածում օգոստոսին ավելացել է 2%–ով` մինչև 391,4 հազար դրամ

02.11.2016 19:57

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի ֆինանսական հատվածում օգոստոսին ավելացել է 2%–ով` մինչև 391,4 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածում` ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում, 2016թ.-ի օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, ավելացել է 2 տոկոսով և կազմել է 391 443 դրամ, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում բարձր աշխատավարձեր են գրանցվել նաև տեղեկատվության և կապի ոլորտներում` շուրջ 385,3 հազար դրամ, և լեռնահանքային արդյունաբերության ոլորտում` 362,1 հազար դրամ:

Հայաստանի ամենացածր վարձատրվող ոլորտները մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտներն են, որտեղ աշխատողների աշխատավարձը կազմել է շուրջ 114,8 հազար դրամ, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտը` 119,6 հազար դրամ, կրթության ոլորտը` 124,9 հազար դրամ, ապրուստի կազմակերպման և հանրային սննդի ոլորտը` 127 ,2 հազար դրամ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի ֆինանսական հատվածում օգոստոսին ավելացել է 2%–ով` մինչև 391,4 հազար դրամ

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024