ԱՅԷՖՍԻ թեմյով բոլոր նորությունները

IFC–ն նախատեսում է ընդլայնել իր մատուցած ծառայությունները Հայաստանում ներդրումային մթնոլորտի բարելավման նպատակով. Լյուբեկ

11.02.2014 15:58

IFC–ն նախատեսում է ընդլայնել իր մատուցած ծառայությունները Հայաստանում ներդրումային մթնոլորտի բարելավման նպատակով. Լյուբեկ

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. IFC–ն նախատեսնում է ընդլայնել խորհրդատվական ծառայությունները` ներդրումային միջավայրի բարելավման նպատակով` շեշտը դնելով ագրոարդյունաբերական և ֆինանսական հատվածների, ինչպես նաև  վերականգնվող էներգետիկայի ոլորտի վրա։

«Ֆինանսական հատվածին տրամադրվող մշտական աջակցությանը զուգընթաց IFC–ն կձգտի ավելացնել իր պորտֆելը ոչ ֆինանսական հատվածում մրցունակ ոլորտներում (լեռնահանքային արդյունաբերություն և ագրոբիզնես) արվող ներդրումների հաշվին», – «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է IFC–ի Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեկը։

Նրա խոսքերով` Կորպորացիան ներդրումների և խորհրդատվական ծառայությունների համատեղման միջոցով աջակցում է այն ոլորտներին, որոնք տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման շարժիչ ուժն են։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on IFC–ն նախատեսում է ընդլայնել իր մատուցած ծառայությունները Հայաստանում ներդրումային մթնոլորտի բարելավման նպատակով. Լյուբեկ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024