այցելություն թեմյով բոլոր նորությունները

Հաղթանակի տոնի կապակցությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցները շնորհավորեցին Մեծ հայրենական պատերազմի վետերանին

10.05.2016 17:02

Հաղթանակի տոնի կապակցությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցները շնորհավորեցին Մեծ հայրենական պատերազմի վետերանին

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցները մեկնեցին Արմավիր քաղաք` շնորհավորելու և նվերներ հանձնելու Մեծ հայրենական պատերազմի վետերան Սուրեն Արմենակի Կարապետյանին, ով անցել է պատերազմի երկար ճանապարհ` հասնելով մինչև Գերմանիա, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Սուրեն Կարապետյանը մեր բանկի աշխատակցի պապիկն է, և դժբախտաբար` միակ ողջ մնացած վետերանը մեր կոլեկտիվում», - հայտնել է Մարքեթինգի և գովազդի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանը:

Սուրեն Կարապետյանը շատ հետաքրքիր անձնավորություն է` ողբերգական, բայց միևնույն ժամանակ երջանիկ ճակատագրով: 1943թ-ին նա մեկնել է ռազմաճակատ ընդամենը տասնութ տարեկան հասակում, երեք անգամ վիրավորվել է, իսկ հաղթանակից անմիջապես առաջ ստացել ծանր վիրավորում` կորցնելով շատ արյուն և ապաքինվելու հույս չունենալով: Հաղթանակի օրը Սուրեն պապը դիմավորեց հոսպիտալում և տուն վերադարձավ բավականին ուշ: Կարևորը` բժիշկներին հաջողվեց փրկել նրա կյանքը: Վետերանի բազմաթիվ պարգևների թվում են «Կարմիր աստղ» շքանշանը և «Արիության համար» մեդալը»:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հաղթանակի տոնի կապակցությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցները շնորհավորեցին Մեծ հայրենական պատերազմի վետերանին

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցները «Իմ ֆինանսների միամսյակ 2016» ծրագրի շրջանակում այցելեցին Արմավիրի մարզի դպրոցներ

29.04.2016 12:21

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցները «Իմ ֆինանսների միամսյակ 2016» ծրագրի շրջանակում այցելեցին Արմավիրի մարզի դպրոցներ

«Իմ ֆինանսների միամսյակ 2016» ծրագրի շրջանակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցները այցելեցին Արմավիրի մարզի Նորավան և Լուկաշին համայնքների դպրոցներ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցները «Իմ ֆինանսների միամսյակ 2016» ծրագրի շրջանակում այցելեցին Արմավիրի մարզի դպրոցներ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
«Իմ ֆինանսների միամսյակը 2016» ծրագրի շրջանակներում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի աշխատակիցներն այցելեցին Քանաքեռի դպրոցներին մեկը

20.04.2016 10:58

«Իմ ֆինանսների միամսյակը 2016» ծրագրի շրջանակներում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի աշխատակիցներն այցելեցին Քանաքեռի դպրոցներին մեկը

«Իմ ֆինանսների միամսյակը» ամենամյա ծրագրի շրջանակներում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցները հանդիպեցին ՌԴ Պաշտպանության նախարարության թիվ 21 միջնակարգ դպրոցի ուսուցչական կազմի հետ

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Իմ ֆինանսների միամսյակը 2016» ծրագրի շրջանակներում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի աշխատակիցներն այցելեցին Քանաքեռի դպրոցներին մեկը

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024