ԱՆԱԼԻՔ թեմյով բոլոր նորությունները

Անելիք բանկը երկարացրել է «Տիգրան Մեծ» մասնաճյուղի աշխատանքի ժամերը

29.09.2015 17:53

Անելիք բանկը երկարացրել է «Տիգրան Մեծ» մասնաճյուղի աշխատանքի ժամերը

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Անելիք բանկի «Տիգրան Մեծ» մասնաճյուղն այսուհետ երկուշաբթիից-ուրբաթ օրերին կաշխատի երկարացված ռեժիմով՝ մինչև երեկոյան 20։00, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, երկարացված աշխատանքային գրաֆիկի շնորհիվ Բանկը հնարավորություն կունենա իր հաճախորդներին մատուցել առավել հարմարավետ և մատչելի ծառայություններ:

«Մեր օրերում շատ հաճախ է լինում, որ հաճախորդներն, իրենց աշխատանքի հետ կապված, ֆիզիկապես չեն կարողանում այցելել բանկ մինչև աշխատանքային օրվա ավարտը և կատարել անհրաժեշտ գործարքներ: Այս խնդրին առնչվում են շատ և շատ քաղաքացիներ, և մեր հաճախորդներին առավել հարմար պայմաններ տրամադրելու ու նրանց ժամանակը խնայելու նպատակով, որոշվել է, որ բանկի «Տիգրան Մեծ» մասնաճյուղը կաշխատի երեկոյան մինչև 20։00»,– նշում է Անելիք Բանկի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Անելիք բանկը երկարացրել է «Տիգրան Մեծ» մասնաճյուղի աշխատանքի ժամերը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024