Անելիք Բանկ. ռեբրենդինգ թեմյով բոլոր նորությունները

Անելիք Բանկը ռեբրենդինգ է իրականացրել և դարձել է IDBank

30.05.2018 21:47

Անելիք Բանկը ռեբրենդինգ է իրականացրել և դարձել է IDBank

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./ԱՌԿԱ/. Անելիք Բանկն ամբողջական ռեբրենդինգ է իրականացրել` փոխելով բանկի անվանումը, տարբերանշանը, ֆիրմային գույները և գրաֆիկական տարրերը։ Հունիսի 4–ից Անելիք բանկը կգործի IDBank անվանմբ։

«Ռեբրենդինգի որոշումն ընդունվել է բանկի նոր բաժնետիրոջ գալուց հետո։ Մենք բազմիցս խոսել են թարմացման և արդիականացման մասին, որը կտարածվի հաճախորդների հետ աշխատանքի ամբողջ սպեկտրի, բանկի ներքին վերափոխման և նրա տեխնոլոգիականության բարձրացման վրա»,– չորեքշաբթի բանկի նոր բրենդի շնորհանդեսի ժամանակ ասաց Անելիք Բանկի բաժնետեր Վարդան Դիլանյանը։

Նրա խոսքով, ռեբրենդինգի շուրջ մեկուկես տարվա քրտնաջան աշխատանքից հետո բանկը պատրաստ է առաջ շարժվել նոր ռազմավարությամբ։ Բանկի նոր անվանումը կխորհրդանշի աշխատանքի նոր փիլիսոփայություն, տեսլական և արժեքներ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Անելիք Բանկը ռեբրենդինգ է իրականացրել և դարձել է IDBank

Բանալի բառեր:

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024