ԱՆԵԼԻՔ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ թեմյով բոլոր նորությունները

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ի և Մոսկվայի «Անելիք ՌՈՒ» ՍՊԸ–ի միջև դրամական փոխանցումները կիրականացվեն առավել մատչելի սակագներով

04.07.2013 11:47

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ի և Մոսկվայի «Անելիք ՌՈՒ» ՍՊԸ–ի միջև դրամական փոխանցումները կիրականացվեն առավել մատչելի սակագներով

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի Գլխամասային գրասենյակից ու 12 մասնաճյուղերից դեպի Մոսկվայի «Անելիք ՌՈՒ» ՍՊԸ–ի և նրա բոլոր սպասարկման կետերում դրամական փոխանցումների համար այժմ գործում են նոր, անհամեմատ առավել մատչելի սակագներ, տեղեկացնում են «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, կողմերի միջև կնքված պայմանագրի համաձայն «Անելիք»  համակարգի «SUPER» տարբերակով դրամական փոխանցումները, որոնք գործում են սկսած 3000 ԱՄՆ դոլար, 1000 Եվրո և 90,000 ռուսական ռուբլի և ավել գումարից, նախկին 0,7%-ից մինչև 0,9%-ի փոխարեն կիրականացվեն 0,5%-ից մինչև 0,7% սակագնով` կախված գումարի չափից:

«Նման մրցունակ սակագինը կարծում եմ կբարձրացնի «Անելիք» Դրամական Փոխադրումների Համակարգի մրցունակությունը և կամրապնդի համակարգի դիրքը դրամական փոխանցումների շուկայում»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի Թղթակցային հարաբերությունների և միջազգային գործառնությունների վարչության պետ Արման Շուշյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի և Մոսկվայի «Անելիք ՌՈՒ» ՍՊԸ–ի միջև դրամական փոխանցումները կիրականացվեն առավել մատչելի սակագներով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024