անկանխիկ գործիքներ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի բանկերի անկանխիկ գործիքների միջոցով կատարված փոխանցումների ծավալը փետրվարին նվազել է 18,5%–ով` կազմելով 1,6 տրլն դրամ

15.04.2016 17:55

Հայաստանի բանկերի անկանխիկ գործիքների միջոցով կատարված փոխանցումների ծավալը փետրվարին նվազել է 18,5%–ով` կազմելով 1,6 տրլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հանրապետության տարածքում Հայաստանի առևտրային բանկերի բոլոր անկանխիկ գործիքների միջոցով կատարված փոխանցումների ծավալը 2016 թ.-ի փետրվարին կազմել է 1 595,7 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 18,5 տոկոսով, հաղորդվում է 2016 թ.-ի Հայաստանի ԿԲ փետրվարյան տեղեկագրում:

Ըստ ԿԲ տվյալների` անկանխիկ գործարքների միջոցով կատարված գործարքների ընդհանուր քանակը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 2 083 942` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 24,4 տոկոսով։

Միաժամանակ թղթային վճարային պարտավորություններով կատարված փոխանցումների ծավալը փետրվարին կազմել է 1 577 մլրդ դրամ, էլեկտրոնային վճարային պարտավորությունները`1 424,4 մլրդ դրամ, կտրոններով իրականացված փոխանցումները`  275 մլն դրամ, քարտերով կատարված անկանխիկ գործառնությունները` 1,3 մլրդ դրամ։ Այլ դեբետային փոխանցումներ չեն իրականացվել ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանի բանկերի անկանխիկ գործիքների միջոցով կատարված փոխանցումների ծավալը փետրվարին նվազել է 18,5%–ով` կազմելով 1,6 տրլն դրամ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024