անհուսալի վարկեր թեմյով բոլոր նորությունները

Յունիբանկն անհուսալի վարկերի տույժերի և տուգանքների զիջման ժամկետը երկարաձգել է մինչև տարեվերջ

02.10.2018 17:36

Յունիբանկն անհուսալի վարկերի տույժերի և տուգանքների զիջման ժամկետը           երկարաձգել է մինչև տարեվերջ

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ընդառաջ գնալով ի հաճախորդների ցանկությանը, Յունիբանկը որոշում է կայացրել երկարաձգել ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների զիջման գործընթացի վերջնաժամկետը: Բանկի հաճախորդները դիմումները կարող են ներկայացնել գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղմինչև 31.12.2018թ.: Որոշումը վերաբերում է 2018թ. մայիսի 31-ի դրությամբ 271 և ավելի օր ժամկետանց վարկերին, որոնք հաշվարկված են բանկի արտահաշվեկշռում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաճախորդի կողմից ներկայացված դիմումի համաձայն՝ Յունիբանկը կների տույժերն ու տուգանքները, իսկ վարկի մնացորդի և տոկոսագումարի համար կսահմանի մարման նոր ժամանակացույց, ինչը հնարավորություն կտա հաճախորդին վերականգնելու իր վարկային պատմությունը:

«Հուլիսին մենք հայտարարեցինք ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքների զիջման մասին և այդպիսով մեր հաճախորդներին ևս մեկ հնարավորություն տվեցինք կազմելու մարման նոր ժամանակացույց: Նոր ժամանակացույցով վարկի մարումները պարտաչանաճ կատարելու դեպքում, այդ հաճախորդները հետագայում կարող են դիմել և ստանալ նոր վարկեր: Ի դեպ` թեև հարկային օրենսգրքի փոփոխությունները միայն ֆիզիկական անձանց վարկերի մասով են, մեկ անգամ ևս ցանկանում եմ հաստատել, որ Յունիբանկը վարկերի վերակառուցում և որոշակի զիջումներ իրականացնում է նաև անհատ ձեռներեցների և ՓՄՁ-ների համար՝ ցուցաբերելով լոյալ մոտեցում մեր բոլոր հաճախորդների նկատմամբ»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Իրավական սպասարկման եւ ժամկետանց պարտավորությունների հետբերման գծով տնօրեն Օվսաննա Առաքելյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Յունիբանկն անհուսալի վարկերի տույժերի և տուգանքների զիջման ժամկետը երկարաձգել է մինչև տարեվերջ

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024