«Անուշ» օպերա թեմյով բոլոր նորությունները

Կոնվերս բանկի աջակցությամբ վանաձորցի երեխաներին է ներկայացվել «Անուշ» օպերան

04.06.2018 18:43

Կոնվերս բանկի աջակցությամբ վանաձորցի երեխաներին է ներկայացվել «Անուշ»  օպերան

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի թատրոնի  թատերախումբը Կոնվերս Բանկի աջակցությամբ վանաձորցի երեխաներին է ներկայացրել «Անուշ»  օպերան, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, միջոցառումը բեմադրվել է հատուկ դպրոցական տարիքի երեխաների համար: Միջոցառմանը ներկա էին հարյուրավոր երեխաներ՝ այդ թվում հատուկ խնամքի կենտրոնների շահառուներ:

«Կոնվերս Բանկում ավանդաբար նշում են Երեխաների միջազգային օրը՝ տարբեր մարզերում բնակվող երեխաների հունիսի մեկին փոքրիկ տոն նվիրելով: Այս անգամ մենք նրանց դասական երաժշտություն ունկնդրելու հնարավորություն ընձեռեցինք: Թումանյանի «Անուշ»-ի ներկայացումը Վանաձորում պատահական չէր: Ո՞վ ավելի լավ կհասկանա մեծ հայ գրողին, եթե ոչ նրա բնօրրան Լոռիում ծնված ու մեծացած, թումանյանական լեզվի նրբերանգներին տիրապետող  երեխաները»,-ասաց  Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Արեգնազ Հակոբյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կոնվերս բանկի աջակցությամբ վանաձորցի երեխաներին է ներկայացվել «Անուշ» օպերան

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024